Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Որ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա, չէիք հավատում

Որ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա, չէիք հավատում
11.12.2025 | 15:38

Կառավարությունը դեկտեմբերի 11-ի նիստում, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, ներմուծման մաքսատուրքից ազատեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն։ Այդ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության մեջ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը 109․6 միլիոն դրամ է։

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանության կազմակերպման, շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ ունենալու մեջ։ Սամվել Ալեքսանյանն էլ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա։ Սակայն շատերը նրա ասածին չէին հավատում։ Իզուր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3700

Մեկնաբանություններ